Ezekiel 23:30 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Սորանք պէտք է կատարուին քեզ վերայ, որովհետեւ դու ազգերին հետեւելով պոռնկութիւն արիր, նորա համար որ դու պղծուեցար նորանց կուռքերովը։ |
| Armenian Eastern Bible 1994 | մինչ պոռնկութիւն էիր անում ազգերի հետ, պղծւում նրանց մտածումներում: |
| armenian-1853 | Ազգերուն հետեւելով պոռնկութիւն ընելուդ համար եւ անոնց կուռքերովը պղծուելուդ համար՝ այս բաները քեզի պիտի ընեմ։ |
| armenian-2018 | Սրանք պետք է կատարվեն քեզ հետ, որովհետև դու, ազգերին հետևելով, պոռնկություն արեցիր և դու քեզ պղծեցիր նրանց կուռքերով։ |
| armenian-nea | Դա անելու եմ քո դեմ, որովհետև պոռնկանում էիր ազգերի հետ և պղծվում նրանց խորհուրդներով։ |