Ezekiel 23:24 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նորանք պիտի գան քեզ վերայ զէնքերով, կառքերով ու անիւներով եւ ժողովուրդների բազմութիւնով, եւ վահան ու ասպար եւ սաղաւարտ պիտի դնեն քեզ դէմ շուրջանակի, եւ նորանց առաջին պիտի դնեմ դատաստանը, որ նորանք քեզ դատեն իրանց դատաստաններովը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Բոլորն էլ քեզ վրայ են գալու հիւսիսից, ազգերի մի բազմութիւն՝ կառքերով ու անիւներով, սաղաւարտաւորներ ու վահանաւորներ: |
| armenian-1853 | Անոնք զէնքերով, կառքերով ու անիւներով ու ժողովուրդներու բազմութիւնով քու վրադ պիտի գան եւ ամէն կողմէ քեզի դէմ վահան, ասպար ու սաղաւարտ պիտի դնեն եւ դատը անոնց ձեռքը պիտի տամ ու քեզ իրենց օրէնքներովը պիտի դատեն։ |
| armenian-2018 | Եվ նրանք քո դեմ պիտի արշավեն զենքերով, մարտակառքերով ու կառքերով և ժողովրդի բազմությամբ, ամեն կողմից քո դեմ պիտի կանգնեն վահանով, ասպարով ու սաղավարտով, և նրանց պիտի հանձնեմ դատաստանը, և նրանք քեզ պիտի դատեն իրենց դատաստաններով։ |
| armenian-nea | Բոլորն էլ քեզ վրա հյուսիսից են գալու. կառքեր ու անիվներ՝ ազգերի մի բազմությամբ, սաղավարտավորներ ու վահանավորներ։ Շուրջդ պահակություն են հաստատելու։ Քեզ նրանց առաջ դատելու եմ, նրանք էլ քեզնից վրեժ են լուծելու իրենց դատաստանով։ |