Ezekiel 22:18 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Մարդի որդի, Իսրայէլի տունը ինձ համար կղկղանք է դառել, նորանք ամենքը պղինձ, անագ եւ երկաթ ու կապար են հալոցի մէջ՝ արծաթի կղկղանք են դառել։
Armenian Eastern Bible 1994 «Մարդո՛ւ որդի, ահա Իսրայէլի այդ տունն ինձ համար խառնուեց, ինչպէս հալոցում խառնւում են պղինձն ու երկաթը, անագը,
armenian-1853 «Որդի՛ մարդոյ, Իսրայէլի տունը ինծի կղկղանքի պէս եղաւ. ամէնքը հալոցի մէջ՝ պղնձի, անագի, երկաթի ու կապարի պէս ՝ արծաթի կղկղանք եղան։
armenian-2018 «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունն ինձ համար խարամ է դարձել, նրանք ամենքը պղինձ, անագ, երկաթ ու կապար են հալոցի մեջ. արծաթի խարամ են դարձել։
armenian-nea «Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունն ինձ համար դարձավ խառնակված մի բան, ինչպես հալոցում խառնվում են պղինձն ու երկաթը, անագը, կապարն ու արծաթը։