Ezekiel 21:3 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ասիր Իսրայէլի երկրին. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ դէմ եմ եւ հանում եմ իմ սուրը իր պատեանիցը եւ պիտի բնաջինջ անեմ քեզանից արդարին եւ ամբարշտին։ |
| Armenian Eastern Bible 1994 | եւ կ՚ասես Իսրայէլի երկրին. «Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ահա ես քո դէմ եմ: Մերկացնելու եմ սուրս իր |
| armenian-1853 | Եւ Իսրայէլի երկրին ըսէ՛, Տէրը այսպէս կ’ըսէ. ‘Ահա ես քեզի դէմ եմ ու իմ սուրս իր պատեանէն պիտի հանեմ եւ արդարն ու ամբարիշտը քեզմէ դուրս պիտի տանիմ։ |
| armenian-2018 | Եվ ասա՛ Իսրայելի երկրին. “Այսպես է ասում Տերը. "Ահա ես քեզ դեմ եմ և իմ սուրը պիտի հանեմ իր պատյանից և քեզնից պիտի վերացնեմ արդարին և ամբարիշտին։ |
| armenian-nea | Եվ Նագեբի անտառին կասե՛ս. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քեզ վրա կրակ եմ թափելու, որ ճարակելու է քեզանում ամեն դալար ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չի հանգչելու, և նրա մեջ այրվելու է ամեն ինչ՝ արևելքից մինչև հյուսիս։ |