Ezekiel 20:47 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ասիր հարաւային անտառին. Լսիր Տիրոջ խօսքը, այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզանում կրակ եմ վառելու, որ պիտի լափէ քո մէջ ամեն կանաչ ծառը եւ ամեն չոր ծառը. բորբոքուած բոցը պիտի չհանգչէ եւ ամեն կողմերը պիտի այրուին նորանով հարաւից մինչեւ հիւսիս։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ կ՚ասե՛ս Նագեբի անտառին. «Լսի՛ր Տիրոջ պատգամները, այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ահա ես քեզ վրայ կրակ եմ |
| armenian-1853 | Եւ հարաւային անտառին ըսէ՛, Տէրոջը խօսքը լսէ՛, Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. ‘Ահա ես քու մէջդ կրակ պիտի վառեմ, որը քու մէջդ եղած ամէն կանանչ ծառ ու ամէն չոր ծառ պիտի ուտէ։ Բռնկած բոցը պիտի չմարի ու անով հարաւէն մինչեւ հիւսիս բոլոր կողմերը պիտի այրին։ |
| armenian-2018 | Եվ հարավային անտառին ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տեր Աստված. քո մեջ ահա կրակ եմ վառելու, որը քո մեջ պիտի լափի ամեն կանաչ ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չպիտի հանգչի, և հարավից մինչև հյուսիս բոլոր դեմքերը պիտի այրվեն նրանով։ |
| armenian-nea | Եվ Նագեբի անտառին կասե՛ս. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քեզ վրա կրակ եմ թափելու, որ ճարակելու է քեզանում ամեն դալար ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չի հանգչելու, և նրա մեջ այրվելու է ամեն ինչ՝ արևելքից մինչև հյուսիս։ |