Ezekiel 20:32 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ձեր մտքումը վեր կացածը պիտի բնաւ չկատարուի, որ ասում էք թէ Ազգերի պէս եւ երկրի ցեղերի պէս լինենք փայտին ու քարին պաշտելով։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ եթէ այդ բանը ձեր մտքով անցնում է, չի լինելու այնպէս, ինչպէս դուք էք ասում, թէ՝ «Մենք կը լինենք հեթանոսների կամ |
| armenian-1853 | «Ձեր սրտին խորհուրդը ամենեւին պիտի չկատարուի, որ կ’ըսէք թէ ‘Մենք փայտ ու քար պաշտելով, հեթանոսներուն պէս, երկիրներուն ազգատոհմերուն պէս պիտի ըլլանք’»։ |
| armenian-2018 | Եվ այն, ինչ ձեր մտքում է, բնավ չպիտի կատարվի, որ ասում եք. “Ազգերի պես և երկրի ազգատոհմերի պես լինենք՝ փայտն ու քարը պաշտելով”։ |
| armenian-nea | Չի լինելու այնպես, ինչպես դուք եք ասում, թե՝ “Մենք կլինենք հեթանոսների կամ երկրի այն ազգերի նման, ովքեր ծառեր ու քարեր են պաշտում”։ |