Ezekiel 18:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Սարերի վերայ չուտէ, եւ աչքերը չբարձրացնէ դէպի Իսրայէլի տան կուռքերը, եւ իր ընկերի կնկանը չպղծէ, եւ իր ամսական անմաքրութեան մէջ լինող կնոջ չմօտենայ,
Armenian Eastern Bible 1994 լեռների վրայ զոհաբերուածը չի ուտում, աչքը չի գցում Իսրայէլի տան կուռքերին, չի պղծում իր ընկերոջ կնոջը, իր կնոջն էլ
armenian-1853 Լեռներու վրայ չուտէ ու աչքերը դէպի Իսրայէլի տանը կուռքերը չվերցնէ ու իր դրացիին կինը չպղծէ եւ իր դաշտանին մէջ եղող կնոջ չմօտենայ
armenian-2018 սարերի վրա չուտի, աչքերը դեպի Իսրայելի տան կուռքերը չբարձրացնի, իր ընկերոջ կնոջը չպղծի, իր դաշտանի մեջ եղող կնոջ չմոտենա
armenian-nea լեռների վրա զոհաբերվածից չի ուտում, Իսրայելի տան կուռքերին աչք չի գցում, իր մերձավորի կնոջը չի պղծում, իր կնոջն էլ դաշտանի ժամանակ չի մերձենում,