Ezekiel 16:15 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Բայց դու վստահացար քո գեղեցկութեանը, եւ շնացար քո անունի պատճառով, եւ թափեցիր քո շնութիւնը ամեն անցնողի վերայ. Եւ նա նորանն էր լինում։
Armenian Eastern Bible 1994 «Եւ դու քո գեղեցկութեամբ պանծալի եղար, շնացար քո հոմանիների հետ ու պոռնկութիւնդ տարածեցիր բոլոր անցորդների վրայ,
armenian-1853 «Բայց դուն քու անուանդ պատճառով Եւ քու գեղեցկութեանդ ապաւինելով՝ շնութիւն ըրիր։ Քու պոռնկութիւնդ ամէն անցնողի առջեւ թափեցիր եւ ինքզինքդ անոր յանձնեցիր։
armenian-2018 «Բայց դու քո գեղեցկությանն ապավինեցիր և քո համբավի պատճառով պոռնկացար ու քո պոռնկությունը թափեցիր ամեն անցորդի վրա, և այն նրանը դարձավ։
armenian-nea “Եվ դու քո գեղեցկության պանծանքով վստահ եղար, հոմանիներիդ հետ պոռնկացար և պոռնկությունդ տարածեցիր բոլոր այն անցորդների վրա, որոնց այդպիսի բան չէր պատահել։