Ezekiel 15:7 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ իմ երեսը պիտի ուղղեմ դէպի նորանց. նորանք մէկ կրակիցը դուրս կգան եւ միւս կրակը կուտէ նորանց, եւ դուք կիմանաք, թէ ես եմ Տէրը, երբոր երեսս ձեր վերայ ուղղած կլինեմ։
Armenian Eastern Bible 1994 Երեսս ուղղելու եմ նրանց դէմ: Կրակից դուրս են գալու, բայց ուրիշ կրակի ճարակ են դառնալու: Ու երբ երեսս ուղղեմ նրանց
armenian-1853 Իմ երեսս անոնց վրայ պիտի հաստատեմ. Անոնք մէկ կրակէն պիտի ազատին, Բայց ուրիշ կրակ մը զանոնք պիտի ուտէ։ Երբ իմ երեսս անոնց վրայ հաստատեմ, Պիտի գիտնաք թէ ես եմ Տէրը։
armenian-2018 Եվ իմ դեմքը նրանց դեմ պիտի ուղղեմ. նրանք կրակից դուրս կգան, բայց կրակը կլափի նրանց, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ որ դեմքս նրանց դեմ կուղղեմ։
armenian-nea Դեմքս նրանց դեմ եմ ուղղելու։ Կրակից դուրս են գալու, բայց կրակն է նրանց ճարակելու։ Ու երբ դեմքս նրանց դեմ ուղղեմ, կիմանան, որ ես եմ Տերը։