Ezekiel 15:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ինչպէս որ է որթի փայտը անտառի փայտերի մէջ, որ տուել եմ կրակին այրելու համար, նոնպէս էլ տուի Երուսաղէմի բնակիչները։
Armenian Eastern Bible 1994 Ուստի ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ինչպէս որ անտառի փայտերի միջից որթատունկի փայտը հրոյ ճարակ եմ դարձրել,
armenian-1853 Անոր համար Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. ‘Անտառին փայտերուն մէջ ինչպէս է որթատունկին փայտը, Որ կրակին տուի կերակուրի համար, Այնպէս ալ Երուսաղէմի բնակիչները տուի։
armenian-2018 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ինչպես որ անտառի ծառերից որթատունկի փայտը տվեցի կրակին՝ որպես վառելիք, նույնպես և Երուսաղեմի բնակիչներին տվեցի։
armenian-nea Ուստի ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ինչպես որ անտառի փայտերի միջից որթատունկի փայտն եմ հանձնել՝ հրո ճարակ լինելու, նույնպես էլ Երուսաղեմի բնակիչներին եմ հանձնելու։