Ezekiel 14:3 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Մարդի որդի, այս մարդիկը իրանց կուռքերը դրել են իրանց սրտումը, եւ իրանց անօրէնութեան գայթակղութիւնը դրել են իրանց երեսի առաջին. մի՞թէ ես երբէք պատասխան տամ նորանց։
Armenian Eastern Bible 1994 «Մարդո՛ւ որդի, այդ մարդիկ իրենց մտադրութիւնները իրենց սրտի մէջ են դրել, իրենց անիրաւութիւնների պատճառած տանջանքները
armenian-1853 «Որդի՛ մարդոյ, այդ մարդիկը իրենց կուռքերը իրենց սրտերուն մէջ կանգնեցուցին ու իրենց անօրէնութեանը գայթակղութիւնը իրենց երեսներուն առջեւ դրին. միթէ անոնց պատասխան պիտի տա՞մ՝ ՝։
armenian-2018 «Մարդո՛ւ որդի, այս մարդիկ իրենց կուռքերը բարձրացրել են իրենց սրտերում և իրենց անօրենության գայթակղությունը դրել են իրենց դեմքերի առաջ. մի՞թե ես երբևէ պիտի պատասխանեմ նրանց։
armenian-nea «Մարդո՛ւ որդի, այդ մարդիկ իրենց կռապաշտական խորհուրդներն իրենց սրտի մեջ են դրել, իրենց անիրավությունների պատճառած տանջանքներն էլ՝ իրենց առջև։ Չլինի՞ թե ես եմ նրանց պատասխան տալու։