Ezekiel 13:18 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ այն կանանց, որ ձեռքերի ամեն արմուկի համար բարձիկներ են կարում եւ լաչակներ են շինում ամեն հասակի գլխի համար հոգիներ որսալու նպատակով։ Իմ ժողովրդի հոգիները դուք որսում էք, եւ մի՞թէ ձեր հոգիները կապրեն։
Armenian Eastern Bible 1994 «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. վա՛յ նրանց, որ մոգական բարձիկներ են կարում-կարկատում թեւի արմունկի տակի համար եւ
armenian-1853 Ու ըսէ՛, Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. ‘Վա՜յ այն կիներուն, որոնք ամէն թեւերու տակ մոգական բարձ կը կարեն եւ ամէն հասակի մարդոց գլուխներուն լաչակներ կը շինեն, որպէս զի հոգիներ որսան’։ Միթէ դուք իմ ժողովուրդիս հոգիները որսալով ձեր հոգիները պիտի ապրեցնէ՞ք։
armenian-2018 ու ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ այն կանանց, որոնք մոգական բարձիկներ են կարում թևերի յուրաքանչյուր հոդի համար և լաչակներ են սարքում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ հոգիներ որսալու նպատակով։ Դուք որսում եք իմ ժողովրդի հոգիները. մի՞թե ձեր հոգիները կապրեցնեք։
armenian-nea ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. վա՛յ նրանց, որ բարձիկներ են կարում-կարկատում ձեռքի ամեն արմունկի տակ և գլխաշորեր են պատրաստում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ մոլորեցնելու նրանց հոգիները, որովհետև իմ ժողովրդի հոգիները մոլորվել են։