Ezekiel 12:2 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Մարդի որդի, դու ապստամբների տան մէջ ես բնակվում, որոնք աչքեր ունին տեսնելու բայց չեն տեսնում, եւ ականջներ ունին լսելու բայց չեն լսում, որովհետեւ ապստամբների տուն են նորանք։ |
| Armenian Eastern Bible 1994 | «Մարդո՛ւ որդի, դրանց անօրէնութիւնների մէջ ես դու բնակւում. աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, ականջներ ունեն |
| armenian-1853 | «Որդի՛ մարդոյ, դուն ապստամբներու տանը մէջ բնակած ես, որոնք տեսնելու աչքեր ունին ու չեն տեսներ եւ լսելու ականջներ ունին ու չեն լսեր. վասն զի, անոնք ապստամբներու տուն են։ |
| armenian-2018 | «Մարդո՛ւ որդի, դու ապստամբների տան մեջ ես բնակվում, որոնք աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, և ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, որովհետև նրանք ապստամբների տուն են։ |
| armenian-nea | «Մարդո՛ւ որդի, դու բնակվում ես նրանց անօրենությունների մեջ, ովքեր աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, քանի որ դառնացնող ժողովուրդ են։ |