Ezekiel 12:19 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ասիր այս երկրի ժողովրդին. Այսպէս է ասում Տէր Եհովան Երուսաղէմի բնակիչներին վերայ որ Իսրայէլի երկրումն են. Նորանք իրանց հացը անձկութիւնով պիտի ուտեն եւ իրանց ջուրը ապշութիւնով խմեն, որովհետեւ նորանց երկիրը պիտի ամայանայ իր լրութիւնիցը՝ նորանում բնակողների բոլորի անիրաւութեան պատճառովը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ ասա՛ այդ երկրի ժողովրդին. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմի բնակիչներին. Իսրայէլի երկրում իրենց հացը |
| armenian-1853 | Ու երկրի ժողովուրդին ըսէ՛. Իսրայէլի երկրին մէջ եղող Երուսաղէմի բնակիչներուն համար Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. ‘Անոնք իրենց հացը անձկութեամբ պիտի ուտեն Ու իրենց ջուրը ապշութեամբ պիտի խմեն, Որպէս զի իրենց երկիրը բոլորովին ամայի մնայ Իր բոլոր բնակիչներուն անիրաւութեանը պատճառով։ |
| armenian-2018 | Եվ ասա՛ երկրի ժողովրդին. “Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմի բնակիչների մասին, որ Իսրայելի երկրում են. "Նրանք իրենց հացն անձկությամբ պիտի ուտեն և իրենց ջուրը սարսափով պիտի խմեն, որովհետև նրանց երկիրը պիտի ամայանա իր լիությունից՝ նրա մեջ բոլոր բնակվողների անօրենության պատճառով։ |
| armenian-nea | Եվ այդ երկրի ժողովրդին կասես. “Ամենակալ Տերն այսպես է ասում Երուսաղեմի, Իսրայելի երկրի բնակիչներին։ Իրենց հացը պակասով են ուտելու, իրենց ջուրն ամայության մեջ են խմելու, մինչև որ երկիրն ամայանա իր ամբողջության մեջ, որովհետև նրա բոլոր բնակիչներն ամբարշտության մեջ են։ |