Ezekiel 11:7 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ձեր սպանուածները, որ դուք նորանց մէջը դրիք, նորանք են միսը, եւ նա՝ կաթսան. բայց ձեզ պիտի հանեմ նորա միջիցը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դրա համար էլ այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ձեր դիակները, որ փռել էք այդտեղ, քաղաքում, դրանք միսն են, իսկ դա էլ՝ |
| armenian-1853 | Անոր համար Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. ‘Ձեր սպաննուածները, որոնք անոր մէջ դրիք, Անոնք միսն են ու անիկա կաթսան է. Բայց ձեզ անոր մէջէն պիտի հանեմ։ |
| armenian-2018 | Ուստի այսպես է ասում Տեր Աստված. "Ձեր սպանվածները, որ դուք դրանում դրեցիք, դրանք են միսը, իսկ այս քաղաքը՝ կաթսան. իսկ դուք պիտի հանվեք նրա միջից։ |
| armenian-nea | Դրա համար էլ Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ձեր դիակները, որ քաղաքի մեջտեղում էիք դնում, միսն են, իսկ քաղաքն էլ՝ կաթսան։ Ձեզ դուրս եմ բերելու նրա միջից։ |