Ezekiel 11:5 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Տիրոջ հոգին ընկաւ ինձ վերայ եւ ինձ ասեց. Ասիր՝ Տէրը այսպէս է ասում. Դուք այսպէս ասեցիք, ով Իսրայէլի տուն, բայց ես իմացել եմ ձեր մտքերում վեր կացածը։
Armenian Eastern Bible 1994 Տիրոջ Հոգին իջաւ վրաս ու ասաց ինձ. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Այսպէ՛ս ասացիք, Իսրայէլի՛ տուն, ու ես գիտեմ ձեր
armenian-1853 Այն ատեն Տէրոջը Հոգին իմ վրաս եկաւ Ու ինծի ըսաւ. «Ըսէ թէ Տէրը ասյպէս կ’ըսէ. ‘Դուք այդպէս ըսիք’, ո՛վ Իսրայէլի տուն, Բայց ես ձեր մտքէն անցածը գիտեմ։
armenian-2018 Եվ Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա ու ասաց ինձ. «Ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Դուք այսպես եք մտածում, ո՛վ Իսրայելի տուն, բայց ես իմացել եմ ձեր մտքերում եղածը։
armenian-nea Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա ու ասաց. «Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այսպե՛ս ասացիք, Իսրայելի՛ տուն, և ես գիտեմ ձեր հոգու խորհուրդը։