Ezekiel 11:24 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ հոգին ինձ վեր առաւ ու բերաւ Քաղդէացիների երկիրը գերիների մօտ տեսիլքում Աստուծոյ հոգովը. Եւ վերացաւ իմ վերայից այն տեսիլքը, որ տեսել էի։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ու Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդէացիների երկիրը, գերիների մէջ՝ Աստծու Հոգու ցոյց տուած տեսիլքով: |
| armenian-1853 | Ու Հոգին զիս վերցուց եւ Քաղդէացիներու երկիրը եղող գերիներուն քով տարաւ։ Ասիկա տեսիլքի մէջ եղաւ Աստուծոյ Հոգիովը։ Այն տեսած տեսիլքս իմ վրայէս հեռացաւ։ |
| armenian-2018 | Եվ Հոգին ինձ բարձրացրեց ու տեսիլքում բերեց քաղդեացիների երկիրը՝ տարագիրների մոտ։ Այս բանը տեսիլքով եղավ, Աստծու Հոգով։ Ապա ինձնից վերացավ այն տեսիլքը, որ տեսել էի։ |
| armenian-nea | Եվ Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդեացիների երկիրը՝ գերիների մեջ՝ Աստծու Հոգով տրված տեսիլքով։ |