Ezekiel 11:19 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նորանց պիտի մէկ սիրտ տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր ներսումը, եւ պիտի հեռացնեմ քարի սիրտը նորանց մարմնիցը, եւ նորանց մի մսի սիրտ տամ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ ուրիշ սիրտ եմ տալու նրանց, նոր հոգի եմ պարգեւելու նրանց, հանելու եմ քարեղէն սիրտը նրանց մարմիններից |
| armenian-1853 | Անոնց մէկ սիրտ պիտի տամ, Անոնց ներսիդին նոր հոգի պիտի դնեմ. Անոնց մարմինէն քարեղէն սիրտը պիտի հանեմ ու Անոնց մարմնեղէն սիրտ պիտի տամ. |
| armenian-2018 | Եվ նրանց մեկ սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ նրանց ներսում, քար սիրտը պիտի հեռացնեմ նրանց մարմնից և նրանց մարմնեղեն մի սիրտ տամ, |
| armenian-nea | Եվ ուրիշ սիրտ եմ նրանց տալու, նոր հոգի եմ նրանց պարգևելու, նրանց մարմիններից քարեղեն սիրտը հանելու եմ և մարմնեղեն սիրտ եմ տալու, |