Ezekiel 1:26 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ այն հաստատութիւնից վեր, որ նորանց գլխի վերայ էր, շափիւղայ քարի կերպարանքով աթոռի նման մի բան կար, եւ այն աթոռի նմանի վերայ մի նմանութիւն կար մարդի կերպարանքով նորա վերայ վերեւից։
Armenian Eastern Bible 1994 Եւ ահա, երբ նրանք կանգ էին առնում ու իրենց թեւերը բարձրացնում, նրանց գլխավերեւի երկնակամարից մի ձայն էր լսւում:
armenian-1853 Եւ անոնց գլխուն վրայի հաստատութենէն վեր, շափիւղայ քարի երեւոյթով աթոռի նմանութիւն մը կար։ Այն աթոռի նմանութեանը վրայ մարդու կերպարանքով նմանութիւն մը կար։
armenian-2018 Եվ այն հաստատությունից վեր, որ նրանց գլխի վրա էր, շափյուղա քարի տեսքով գահի մի նմանություն կար, և այդ գահի նմանության վերևում մարդու տեսքով մի նմանություն կար։
armenian-nea Նրանց գլխավերևում գտնվող երկնակամարից է՛լ ավելի վեր, իբրև շափյուղա ակ՝ գահի պես մի բան կար, իսկ գահի վրա՝ մարդու կերպարանքով մեկը։