Exodus 9:25 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ կարկուտը զարկեց Եգիպտոսի բոլոր երկրի մէջ դաշտումը եղածի ամենը՝ մարդից մինչեւ անասուն. եւ դաշտի բոլոր խոտը զարկեց կարկուտը եւ դաշտի բոլոր ծառերը կոտրատեց։
Armenian Eastern Bible 1994 Կարկուտը հարուածեց Եգիպտացիների ամբողջ երկիրը, այն ամէնը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչեւ անասուն։
armenian-1853 Կարկուտը Եգիպտոսի բոլոր երկրին մէջ, դաշտը եղածին ամէնը, մարդէ մինչեւ անասուն զարկաւ ու դաշտին բոլոր ծառերը կոտրեց։
armenian-2018 Կարկուտը հարվածեց Եգիպտոսի ամբողջ երկրի դաշտերում եղած ամեն ինչին՝ մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտի բոլոր խոտերին և կոտրատեց դաշտի բոլոր ծառերը։
armenian-nea Կարկուտը հարվածեց եգիպտացիների ողջ երկիրը, այն ամենը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտում եղած ողջ բուսականությանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը։