Exodus 9:24 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ կարկուտ եղաւ, եւ կարկտի հետ միասին խառնուած կրակ եկաւ. շատ սաստիկ էր, այնպէս որ Եգիպտոսի բոլոր երկրումը նորա նմանը եղած չէր, քանի որ նա ազգ էր եղել։ |
| Armenian Eastern Bible 1994 | Կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մէջ բորբոքուած կրակ կար։ Կարկուտն այնքան խոշոր էր, որ նմանը չէր եղել Եգիպտացիների |
| armenian-1853 | Եւ կարկուտ ու կարկուտին հետ՝ խառն կրակ եկաւ։ Այնպէս սաստիկ էր, որ Եգիպտոսի բոլոր երկրին մէջ ազգ ըլլալէն ի վեր անոր պէս եղած չէր։ |
| armenian-2018 | Կարկուտ եղավ, և կարկուտի հետ խառնված կրակ տեղաց. շատ սաստիկ էր, որ դրա նմանը չէր եղել Եգիպտոսի ամբողջ երկրում ազգի առաջացումից ի վեր։ |
| armenian-nea | Կարկուտ էր և կարկուտի մեջ՝ բորբոքված կրակ։ Կարկուտն այնքան սաստիկ էր, որ նմանը չէր եղել եգիպտացիների ողջ երկրի վրա՝ այնտեղ մարդ բնակվելուց ի վեր։ |