Exodus 5:14 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Փարաւօնի գործավարները Իսրայէլի որդիների վերայ դրած վերակացուներին ծեծում էին եւ ասում. Ինչո՞ւ համար չլրացրիք ձեր վերայ դրած աղիւսների հաշիւը երէկ էլ այսօր էլ ինչպէս երէկ ու մէկէլ օրը։
Armenian Eastern Bible 1994 Եւ իսրայէլացի գործավարները տանջանքի էին ենթարկւում փարաւոնի՝ իրենց վրայ նշանակած վերակացուներից, որոնք ասում էին.
armenian-1853 Փարաւոնին գործավարները Իսրայէլի որդիներուն վրայ իրենց դրած վերակացուները ծեծեցին ու ըսին. «Ձեր վրայ դրուած աղիւսներուն չափը երէկ ու այսօր ինչո՞ւ չլմնցուցիք առաջուան պէս»։
armenian-2018 Փարավոնի գործավարները ծեծում էին Իսրայելի որդիների վրա դրված վերակացուներին՝ ասելով. «Ինչո՞ւ երեկ էլ, այսօր էլ չլրացրիք աղյուսների սահմանված քանակը, ինչպես անցյալում»։
armenian-nea Իսրայելի որդիներից նշանակված գործավարներն անգամ տանջանքի էին ենթարկվում փարավոնի վերակացուներից, որոնք ասում էին. «Ինչո՞ւ այնքան աղյուս չեք տալիս այսօր, որքան երեկ էր և առաջի օրը»։