Exodus 39:6 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ շինեցին եղնգնաքարերը ոսկի խորշերի մէջ ընդելուզուած և փորագրուած կնիք քանդակողների արհեստի համեմատ Իսրայէլի որդիների անուններովը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ոսկով ժապաւինուած եւ ընդելուզուած զմրուխտէ երկու ակնաքարերի վրայ փորագրեցին Իսրայէլի որդիների անուններն այնպէս, |
| armenian-1853 | Ոսկի խորշերու մէջ եղնգնաքարեր գամեցին ու անոնց վրայ Իսրայէլի որդիներուն անունները կնիք փորագրելու պէս՝ փորագրեցին։ |
| armenian-2018 | Ոսկե խորշերի մեջ ամրացված եղնգաքարեր պատրաստեցին և դրանց վրա փորագրեցին Իսրայելի որդիների անունները կնիք քանդակողների արվեստով։ |
| armenian-nea | Ոսկով ժապավենված և ընդելուզված զմրուխտե երկու ակնաքարերի վրա փորագրեցին Իսրայելի որդիների անուններն այնպես, ինչպես կնիքներն են փորագրում, և դրանք ամրացրին եփուդի վրա։ |