Exodus 39:20 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ուրիշ երկու ոսկի օղակներ շինեցին, եւ դրին նորանց եփուդի երկու թիկունքների տակիցը՝ եւ նորա առջեւի կողմի կցուածքի մօտ՝ եփուդի ժապաւէնի վերայից։
Armenian Eastern Bible 1994 Վակասից բացի ամբողջութեամբ կապոյտ ժապաւէններով հիւսուած կտաւից ներքին պատմուճաններ պատրաստեցին։
armenian-1853 Ուրիշ երկու օղակներ ալ շինեցին ու զանոնք եփուտին երկու ուսերուն տակէն, անոր առջեւի կողմի կցուածքին մօտ, եփուտին ժապաւէնին վրայէն անցուցին։
armenian-2018 Նաև ուրիշ երկու ոսկե օղակներ շինեցին և դրանք դրեցին եփուդի երկու ուսերի ներքևի մասում՝ դրա առջևի կողմի կցվածքի մոտ, եփուդի գոտու վրայից։
armenian-nea Եփուդի վրա ամբողջությամբ կապուտակ ժապավեններով հյուսված կտավից պատմուճաններ պատրաստեցին։