Exodus 39:18 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ այն երկու հիւսեւած շղթաների միւս երկու ծայրերը այն երկու խորշերին անցկացրին. եւ եփուդի թիկունքների վերայ դրին նորանց նորա առաջին։
Armenian Eastern Bible 1994 Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ լանջապանակի ներսի կողմից ամրացրին վակասին կցուած մասի երկու ծայրերին։
armenian-1853 Երկու հիւսուած շղթաներուն միւս երկու ծայրերը երկու խորշերուն անցուցին ու ասոնք եփուտին ուսերուն վրայ՝ անոր առջեւի կողմը դրին։
armenian-2018 Հյուսված շղթաների մյուս երկու ծայրերն էլ մտցրին այդ երկու խորշիկների մեջ և դրանք դրեցին եփուդի ուսերին՝ երեսի կողմից։
armenian-nea Պատրաստեցին ոսկե երկու այլ օղակներ և լանջապանակի ներսի կողմից ամրացրին եփուդին կցված մասի երկու ծայրերին։ Պատրաստեցին ոսկե երկու այլ օղակներ և դրեցին եփուդի երկու ուսերին ներսի կողմից՝ եփուդի առջևի միացման տեղում։