Exodus 38:12 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ արեւմտեան կողմի համար՝ առագաստները յիսուն կանգուն. նորանց սիւները տասը՝ եւ նորանց խարիսխները տասն էին. սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի էին։
Armenian Eastern Bible 1994 Ծովահայեաց բակի առագաստները յիսուն կանգուն էին։ Դրանց սիւները տասը հատ էին, խարիսխները՝ տասը հատ։ Սիւների
armenian-1853 Արեւմտեան կողմին համար՝ վարագոյրները յիսուն կանգուն էին։ Անոնց սիւները տասը ու խարիսխները տասն էին։ Սիւներուն ճանկերն ու անոնց կապերը արծաթէ էին։
armenian-2018 Արևմտյան կողմի համար վարագույրները՝ հիսուն կանգուն. դրանց սյուները՝ տասը, խարիսխները՝ տասը։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։
armenian-nea Բակի ծովահայաց կողմի առագաստները հիսուն կանգուն էին։ Դրանց սյուները տասը հատ էին, խարիսխները՝ տասը հատ։ Սյուների զարդերն ու խոյակներն արծաթից էին։