Exodus 37:17 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ շինեց աշտանակը մաքուր ոսկուց. ճախարակեայ շինեց աշտանակը. նորա բունը եւ նորա ճիւղերը, նորա սկահները, գնդակները եւ ծաղիկները իրանից էին։
Armenian Eastern Bible 1994 Ոսկուց պատրաստեց լոյսի միաձոյլ աշտանակը՝ բունն ու նրա երկու կողմերի ճիւղերը։ Աշտանակի բնից բաժանւում էին ճիւղերը՝
armenian-1853 Աշտանակը զուտ ոսկիէ շինեց։ Կռածոյ շինեց աշտանակը։ Անոր բունը ու ճիւղերը, անոր սկահակները, գնդակներն ու ծաղիկները իրմէ էին։
armenian-2018 Աշտանակը պատրաստեց մաքուր ոսկուց. կոփածո պատրաստեց աշտանակը. դրա բունը և ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից էին ելնում։
armenian-nea Ձույլ ոսկուց պատրաստեց լույսի աշտանակը՝ բունն ու նրա երկու կողմերի թևերը։ Աշտանակի թևերից բաժանվում էին ճյուղերը. երեքը՝ մի կողմից, և երեքը՝ մյուս կողմից՝ իրար հավասար։ Ձույլ ոսկուց պատրաստեց նաև աշտանակի ընկուզաձև ծայրեր ունեցող լուսակալներն ու ճրագակալները, որոնց վրա ճրագամաններն են դրվում, և աշտանակի լուսակալի գլխին յոթերորդ կանթեղը, որը բնի ամենավերին մասում է դրվում, ձույլ ոսկուց էր։ Մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակի վրա գտնվող յոթ ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները։ Քանդակազարդ արեց աշտանակը՝ բունն ու նրա թևերն ու ճյուղերը։ Հղկված պատրաստեց աշտանակը, բունը և նրա ճյուղերը։ Սկահակները, գնդիկներն ու շուշանաձև ծաղիկները միաձույլ էին։