Exodus 34:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Միտքդ պահիր ինչ որ ես քեզ պատուիրում եմ այսօր. ահա պիտի քշեմ քո առջեւից Ամօրհացին՝ Քանանացին՝ եւ Քետացին եւ Փերեզացին՝ եւ Խեւացին եւ Յեբուսացին։
Armenian Eastern Bible 1994 Ըստ ամենայնի դու ուշադիր եղիր, թէ ինչ եմ կարգադրելու քեզ այսօր։ Ես, ահա, ձեզնից հեռացնելու եմ ամորհացիներին,
armenian-1853 Միտքդ պահէ ինչ որ ես քեզի կը պատուիրեմ այսօր։ Ահա պիտի վռնտեմ քու առջեւէդ Ամօրհացին ու Քանանացին եւ Քետացին ու Փերեզացին եւ Խեւացին ու Յեբուսացին։
armenian-2018 Մի՛տքդ պահիր, ինչ որ պատվիրում եմ քեզ այսօր։ Ահա պիտի քշեմ քո առաջից ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին։
armenian-nea Ուշադի՛ր եղիր, թե ի՛նչ եմ պատվիրում քեզ այսօր։ Ահա ես ձեզնից վանելու եմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին, գերգեսացիներին ու հեբուսացիներին։