Exodus 34:10 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Եհովան ասեց. Ահա ես ուխտ եմ դնում. քո բոլոր ժողովրդի առաջին այնպիսի սքանչելիքներ պիտի անեմ, որ բոլոր երկրի վերայ եւ բոլոր ազգերի մէջ չեն եղած. եւ բոլոր ժողովուրդը՝ որի մէջ դու կաս, պիտի տեսնեն Եհովայի գործը. որովհետեւ հիանալի է այն բանը՝ որ քեզանով պիտի անեմ։
Armenian Eastern Bible 1994 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քո ու ամբողջ ժողովրդի առաջ քեզ հետ ուխտ եմ դնում։ Ես այնպիսի զարմանահրաշ գործեր պիտի
armenian-1853 Տէրը ըսաւ. «Ահա ես ուխտ մը կ’ընեմ։ Քու բոլոր ժողովուրդիդ առջեւ այնպիսի սքանչելիքներ պիտի ընեմ, որ բոլոր երկրի վրայ ու բոլոր ազգերու մէջ եղած չեն։ Բոլոր ժողովուրդը, որուն մէջ ես դուն, պիտի տեսնես Տէրոջը գործը, քանզի հիանալի է այն բանը, որ քեզի պիտի ընեմ։
armenian-2018 Տերն ասաց. «Ահա ես ուխտ եմ դնում. քո ամբողջ ժողովրդի առաջ ես այնպիսի սքանչելիքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն եղել։ Ամբողջ ժողովուրդը, որոնց մեջ դու կաս, պիտի տեսնի Տիրոջ գործը. որովհետև հիանալի է այն բանը, որ քեզանով պիտի կատարեմ։
armenian-nea Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ հետ ուխտ եմ կապում։ Քո ողջ ժողովրդի առաջ այնպիսի հրաշքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն կատարվել, և ողջ ժողովուրդը, որոնց մեջ դու ես, տեսնելու է Տիրոջ գործերը։ Որովհետև իմ արածները ձեզ համար զարմանալի պիտի լինեն։