Exodus 33:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ հիմա աղաչում եմ, եթէ քո առաջին շնորհք գտայ՝ խնդրեմ ինձ իմացրու քո ճանապարհները՝ որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհք գտնեմ. եւ տես որ այս ազգը քո ժողովուրդն է։ |
| Armenian Eastern Bible 1994 | Արդ, եթէ քո շնորհին եմ արժանացել ես, ինձ յայտնապէս երեւայ, որպէսզի իմանամ, թէ ինչով եմ արժանացել քո շնորհին, |
| armenian-1853 | Ուստի հիմա կ’աղաչեմ, եթէ քու առջեւդ շնորհք գտայ, ինծի ցուցուր ուրեմն քու ճամբադ՝ որպէս զի ճանչնամ քեզ, այնպէս որ քու առջեւդ շնորհք գտնեմ ու միտքդ բեր՝ ՝ որ այս ազգը քու ժողովուրդդ է»։ |
| armenian-2018 | Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջ շնորհ գտա, խնդրեմ հայտնի՛ր ինձ քո ճանապարհները, որպեսզի ճանաչեմ քեզ, որ շնորհ գտնեմ քո առաջ, և տե՛ս, որ այս ազգը քո ժողովուրդն է»։ |
| armenian-nea | Արդ, եթե շնորհ եմ գտել քո առաջ, ինձ ցո՛ւյց տուր քո անձը, որպեսզի իմանամ, թե ինչո՛վ եմ արժանացել քո շնորհին, և իմանամ, որ քո այս ժողովուրդը մեծ ազգ է լինելու»։ |