Exodus 32:27 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ասեց նորանց. Այսպէս է ասում Իսրայէլի Եհովայ Աստուածը. Ամեն մարդ իր սուրը թող մէջքը կապէ, եւ բանակի մէջ դռնէ դուռ անցէք դարձէք, եւ ամեն մարդ իր եղբօրը, եւ ամեն մարդ իր ընկերին, ամեն մարդ իր դրացուն մեռցնէ։
Armenian Eastern Bible 1994 Մովսէսը նրանց ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Իւրաքանչիւրը իր սուրը թող կապի իր ազդրին։ Բանակատեղիի
armenian-1853 Եւ ըսաւ անոնց. «Իսրայէլի Տէր Աստուածը այսպէս կ’ըսէ. ‘Ամէն մարդ իր սուրը թող իր մէջքը դնէ ու բանակին մէջ դռնէ դուռ անցնին դառնան։ Ամէն մարդ իր եղբայրը, ամէն մարդ իր ընկերը եւ ամէն մարդ իր դրացին մեռցնէ’»։
armenian-2018 Եվ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ամեն մարդ իր սուրը թող կապի իր մեջքին։ Բանակատեղիի մի դռնից մյուսն անցեք-դարձե՛ք, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջը, յուրաքանչյուրը՝ իր հարևանին”»։
armenian-nea Եվ նրանց ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Յուրաքանչյուրն իր սուրը թող կապի իր ազդրին. մտե՛ք բանակատեղիի մի մուտքից ու անցե՛ք դեպի մյուսը, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, իր ընկերոջն ու իր մերձավորին”»։