Exodus 32:25 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Մովսէսը տեսաւ ժողովուրդը որ անզուսպ է, (որովհետեւ Ահարօնը անզուսպ էր արել նորանց իրանց թշնամիների մէջ խայտառակ լինելու համար։) |
| Armenian Eastern Bible 1994 | Մովսէսը տեսաւ, որ ժողովուրդը պատուիրանազանց է եղել, որովհետեւ Ահարոնը նրանց յանցագործութեան էր մղել ի չարախնդութիւն |
| armenian-1853 | Երբ Մովսէս ժողովուրդին անառակութիւնը տեսաւ, (քանզի Ահարոն թող տուեր էր զանոնք անառակութիւն ընելու՝ ՝ իրենց թշնամիներուն մէջ խայտառակ ըլլալու չափ,) |
| armenian-2018 | Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը անզուսպ է (որովհետև Ահարոնը անզուսպ էր դարձրել նրանց՝ իրենց թշնամիների մեջ խայտառակ լինելու համար)։ |
| armenian-nea | Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը հանցանքի մեջ է ընկել, որովհետև Ահարոնը նրանց մղել է դրան՝ ի չարախնդություն իրենց թշնամիների։ |