Exodus 30:15 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ոչ հարուստը աւելի՝ եւ ոչ աղքատը պակաս պիտի տայ կէս սիկղից ձեր անձերի համար քաւութիւն անելու համար Եհովային ընծայ տալիս։
Armenian Eastern Bible 1994 Մեծահարուստը թող չաւելացնի, իսկ աղքատը թող չպակասեցնի իսրայէլացիների՝ Տիրոջը որպէս տուրք հասանելիք կէսդրամեանը,
armenian-1853 Երբ ձեր հոգիներուն քաւութիւն ընելու համար Տէրոջը ընծայ տաք՝ կէս սիկղէն ո՛չ հարուստը աւելի ու ո՛չ աղքատը պակաս պիտի տայ։
armenian-2018 Տիրոջն ընծա տալիս ո՛չ հարուստը կես սիկղից ավելի պիտի տա, և ո՛չ էլ աղքատը՝ կես սիկղից պակաս՝ ձեր անձերի համար քավություն անելու համար։
armenian-nea Իսրայելի որդիներից մեծահարուստը թող չավելացնի, իսկ աղքատը թող չպակասեցնի Տիրոջը որպես տուրք հասանելիք կես երկդրամյանը, որպեսզի դա ձեզ համար քավություն լինի։