Exodus 3:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ իջայ նորանց Եգիպտացիների ձեռքիցն ազատելու, եւ նորանց այն երկրիցը մէկ լաւ ու լայնարձակ երկիր՝ մի կաթ ու մեղր բղխող երկիր՝ Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Փերեզացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների տեղը հանելու։ |
| Armenian Eastern Bible 1994 | լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը, տեղեակ եմ նրանց վշտերին։ Ես իջայ, որ նրանց փրկեմ |
| armenian-1853 | Եւ զանոնք Եգիպտացիներուն ձեռքէն ազատելու եւ զանոնք այն երկրէն աղէկ ու լայնարձակ երկիր մը, կաթ ու մեղր բղխող երկիր մը, Քանանացիներու եւ Քետացիներու եւ Ամօրհացիներու եւ Փերեզացիներու եւ Խեւացիներու ու Յեբուսացիներու տեղը, տանելու եկայ։ |
| armenian-2018 | Եվ իջա, որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որտեղ բնակվում են քանանացիները, քետացիները, ամորհացիները, փերեզացիները, խևացիները և հեբուսացիները։ |
| armenian-nea | և իջա փրկելու նրանց եգիպտացիների ձեռքից, հանելու նրանց այն երկրից ու տանելու բարի ու ընդարձակ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների և հեբուսացիների երկիրը։ |