Exodus 3:18 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նորանք քո ձայնին կլսեն. եւ դու եւ Իսրայէլի ծերերը Եգիպտոսի թագաւորի մօտ կմտնէք, եւ կասէք նորան. Եբրայեցիների Աստուածը՝ Եհովան մեզ հանդիպեց. եւ հիմա թող երեք օրուայ ճանապարհ գնանք դէպի անապատը, որ մեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանենք։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նրանք կը լսեն քեզ։ Դու իսրայէլացի ծերերի հետ կը մտնես եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ կ՚ասես նրան. «Եբրայեցիների |
| armenian-1853 | Անոնք քու ձայնիդ մտիկ պիտի ընեն եւ դուն ու Իսրայէլի ծերերը Եգիպտոսի թագաւորին պիտի մտնէք ու ըսէք անոր. ‘Եբրայեցիներու Աստուածը Եհովան մեզի հանդիպեցաւ եւ հիմա կ’աղաչենք, որ երեք օրուան ճամբայ երթանք դէպի անապատը, որպէս զի մեր Եհովա Աստուծոյն զոհ մատուցանենք’։ |
| armenian-2018 | Նրանք կլսեն քո ձայնը. դու և Իսրայելի ծերերը կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ և կասեք նրան. “Եբրայեցիների Աստվածը՝ Տերը, հանդիպեց մեզ. հիմա թո՛ւյլ տուր երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ, որպեսզի զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն”։ |
| armenian-nea | և նրանք կանսան քո ձայնին։ Դու և Իսրայելի որդիների ավագանին կմտնեք եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ, և նրան կասես. “Տերը՝ եբրայեցիների Աստվածը, մեզ կանչում է իր մոտ։ Արդ, մենք երեք օրվա ճանապարհ պիտի գնանք դեպի անապատ, որպեսզի Տիրոջը՝ մեր Աստծուն, զոհ մատուցենք”։ |