Exodus 29:33 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորանք ուտեն այն բաները՝ որ իրանց ձեռք լցնելու ու սրբուելու համար նորանցով քաւութիւն եղաւ, եւ օտարական պիտի չուտէ. որովհետեւ նորանք սուրբ են։
Armenian Eastern Bible 1994 այն բաները, որ իրենց ձեռնադրութեան եւ սրբագործութեան որպէս քաւութիւն ծառայեցին։ Որեւէ օտարական թող դրանցից չուտի,
armenian-1853 Անոնք պիտի ուտեն այն բաները՝ որ իրենց ձեռնադրուելուն ու սրբուելուն համար անոնցմով քաւութիւն եղաւ։ Օտարական մը անոնցմէ պիտի չուտէ, վասն զի ասոնք սուրբ են։
armenian-2018 Նրանք թող ուտեն այն բաները, որ իրենց ձեռնադրության ու նվիրագործման համար նրանցով քավություն եղավ։ Եվ ուրիշը չպիտի ուտի, որովհետև դրանք սուրբ են։
armenian-nea Թող ուտեն այն բաները, որոնցով նրանք սրբագործվել են և մաքրել իրենց ձեռքերը։ Այլ ոք թող դրանցից չուտի, որովհետև դրանք սուրբ ուտելիքներ են։