Exodus 28:32 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորա մէջտեղը լինի նորա գլուխ անցկացնելու ճեղքուածքը. ճեղքուածքի շուրջը մի օձիք լինի զրահի ճեղքուածքի պէս հիւսուած, որ չպատառուի։
Armenian Eastern Bible 1994 «Պճղնաւոր ներքին պատմուճան կը պատրաստես ամբողջութեամբ կապոյտ թելով հիւսուած կտաւից։
armenian-1853 Անոր մէջտեղը գլուխ անցընելու ճեղքուածք մը պէտք է ըլլայ. ճեղքուածքին բոլորտիքը զրահի ճեղքուածքին պէս հիւսուած եզերք ունենալու է, որպէս զի չպատռի։
armenian-2018 Դրա մեջտեղում մի բացվածք թող լինի՝ գլուխն անցկացնելու համար։ Բացվածքի շուրջբոլորը թող լինի հյուսված մի օձիք՝ նման զրահի բացվածքի, որպեսզի զգեստը չպատռվի։
armenian-nea Դրա վերին մասը շուրջանակի կլոր կտրելով՝ բացվածք կթողնես։ Միացման տեղերը ամբողջական՝ մեկ կտոր թող լինեն, որպեսզի այդ զգեստը չպատռվի։