Exodus 27:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նոյնպէս հիւսիսային կողմի համար երկայնութեամբը առագաստները հարիւր կանգուն երկայն. եւ նորա քսան սիւները եւ նորանց քսան խարիսխները պղնձից, սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի լինին։
Armenian Eastern Bible 1994 Նոյն ձեւով հիւսիսային կողմում առագաստների երկարութիւնը թող լինի հարիւր կանգուն։ Դրանց պղնձէ մոյթերը թող լինեն քսան
armenian-1853 Եւ նոյնպէս հիւսիսային կողմին համար սրահին երկայնութեանը նայելով՝ վարագոյրները հարիւր կանգուն երկայն պէտք է ըլլան ու անոր քսան սիւները եւ անոնց քսան խարիսխները՝ պղնձէ, սիւներուն ճանկերն ու անոնց կապերը արծաթէ պէտք է ըլլան։
armenian-2018 Հյուսիսային կողմում նույնպես վարագույրների երկարությունը՝ հարյուր կանգուն։ Նրա քսան սյուները և դրանց քսան խարիսխները պղնձից լինեն, իսկ սյուների կեռիկներն ու դրանց հանգույցները՝ արծաթից։
armenian-nea Նույնը և հյուսիսային կողմում. առագաստների երկարությունը թող լինի հարյուր կանգուն։ Դրանց պղնձե սյուները թող լինեն քսան հատ, դրանց պղնձե խարիսխները՝ քսան հատ։ Դրանց գալարազարդերը, սյուները և խարիսխները թող լինեն արծաթապատ։