Exodus 23:27 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Իմ երկիւղը կուղարկեմ քո առաջին, եւ կշփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կդարձնեմ. |
| Armenian Eastern Bible 1994 | Ես պիտի ուղարկեմ իմ ահը, որ դա առաջնորդի քեզ, պիտի սարսափեցնեմ բոլոր այն ազգերին, որոնց երկիրը ոտք պիտի դնես։ Քո |
| armenian-1853 | Իմ երկիւղս քու առջեւէդ պիտի ղրկեմ եւ պիտի կորսնցնեմ այն ժողովուրդը, որուն քով կ’երթաս ու քու բոլոր թշնամիներուդ կռնակը քեզի պիտի դարձնեմ։ |
| armenian-2018 | Իմ ահը կուղարկեմ քո առջևից և կշփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդներին, որոնց մեջ դու գնալու ես։ Եվ քո բոլոր թշնամիների թիկունքը քեզ կդարձնեմ։ |
| armenian-nea | Ես պիտի ուղարկեմ իմ ահը, որ առաջնորդի քեզ, պիտի սարսափեցնեմ բոլոր այն ազգերին, որոնց երկիրը պիտի մտնես։ Քո բոլոր հակառակորդներին փախուստի պիտի մատնեմ։ |