Exodus 21:6 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Այն ժամանակ նորա տէրը տանէ նորան դատաւորների մօտ եւ նորան մօտեցնէ դռանը կամ դրանդեացը. եւ նորա տէրը նորա ականջը հերիւնով ծակէ, եւ նա յաւիտեան ծառայ լինի նորան։ |
| Armenian Eastern Bible 1994 | այնուհետեւ բերի իր տան դռան սեմի մօտ, հերիւնով ծակի նրա ականջը, եւ նա նրան թող ծառայի ցմահ։ |
| armenian-1853 | Այն ատեն անոր տէրը դատաւորներուն պիտի տանի զանիկա եւ դրանը կամ դրանդիքներուն մօտեցնէ ու անոր տէրը անոր ականջը հերիւնով պիտի ծակէ եւ անիկա յաւիտեան ծառայ պիտի ըլլայ անոր։ |
| armenian-2018 | այդ ժամանակ նրա տերը նրան պիտի տանի դատավորների մոտ, նրան մոտեցնի դռանը կամ դրանդիքին, հերյունով ծակի նրա ականջը, և նա հավիտյան ծառա լինի նրան։ |
| armenian-nea | նրա տերը նրան թող կանգնեցնի Աստծու ատյանի առաջ, այնուհետև բերի իր տան դռան սեմի մոտ, հերյունով ծակի նրա ականջը, և նա թող ծառայի իրեն ցմահ։ |