Exodus 20:24 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ինձ համար հողի սեղան շինիր, եւ նորա վերայ մատուցրու քո ողջակէզները եւ քո խաղաղութեան զոհերը՝ քո ոչխարները եւ քո արջառները. և ամեն {*} տեղ ուր որ իմ անունը յիշել կտամ, քեզ մօտ պիտի գամ, եւ քեզ պիտի օրհնեմ։
Armenian Eastern Bible 1994 Ինձ համար հողաշէն զոհասեղան կը պատրաստէք եւ դրա վրայ, ամէն տեղ, ուր կը դնեմ իմ անունը, կը մատուցէք ձեր ողջակէզներն
armenian-1853 Ինծի հողէ սեղան մը պիտի շինես ու անոր վրայ քու ողջակէզներդ ու խաղաղութեան զոհերդ, քու ոչխարներդ ու արջառներդ պիտի մատուցանես եւ ամէն տեղ, ուր իմ անունս յիշել տամ, քեզի պիտի գամ ու քեզ պիտի օրհնեմ’։
armenian-2018 Ինձ համար հողե զոհասեղա՛ն պատրաստիր և դրա վրա մատուցի՛ր քո ողջակեզներն ու քո խաղաղության զոհերը, քո ոչխարներն ու քո արջառները։ Եվ ամեն տեղ, ուր հիշել կտամ իմ անունը, քեզ մոտ կգամ և կօրհնեմ քեզ։
armenian-nea Իսկ ինձ համար մի հողե զոհասեղա՛ն պատրաստեք և դրա վրա՛ մատուցեք ձեր ողջակեզն ու ձեր փրկության զոհը՝ ոչխար և արջառ, ամեն տեղ, որտեղ ես իմ անունը կծանուցեմ։ Եվ ես կգամ ու կօրհնեմ ձեզ։