Exodus 2:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ եղաւ այն օրերումը որ Մովսէսը մեծացաւ, եւ դուրս գնաց իր եղբայրների մօտ, եւ նորանց ծանր գործքերը տեսաւ. եւ տեսաւ մի Եգիպտացի, որ իր Եբրայեցի եղբայրներից մէկին ծեծում էր։
Armenian Eastern Bible 1994 Շատ օրեր յետոյ, երբ Մովսէսը մեծացաւ, գնաց իր ազգակիցների՝ իսրայէլացիների մօտ, ականատես եղաւ նրանց չարչարանքներին։
armenian-1853 Երբ Մովսէս մեծցաւ, իր եղբայրներուն գնաց ու անոնց ծանր գործերուն նայեցաւ։ Օր մը տեսաւ Եգիպտացի մը, որ իր Եբրայեցի եղբայրներէն մէկը կը ծեծէր։
armenian-2018 Երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր ազգակից եղբայրների մոտ և տեսավ նրանց ծանր աշխատանքները։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում է իր եբրայեցի եղբայրներից մեկին։
armenian-nea Շատ ժամանակ անց, երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր եղբայրների՝ Իսրայելի որդիների մոտ, տեսավ նրանց չարչարանքը։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մեկին։