Exodus 18:25 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Մովսէսը բոլոր Իսրայէլիցը կարող մարդիկ ընտրեց, եւ նորանց ժողովրդի վերայ գլխաւորներ այսինքն հազարապետներ՝ հարիւրապետներ՝ յիսնապետներ եւ տասնապետներ կարգեց։ |
| Armenian Eastern Bible 1994 | Մովսէսը բոլոր իսրայէլացիների միջից ընտրեց ուժեղ տղամարդկանց, ժողովրդի վրայ նրանց հազարապետներ, հարիւրապետներ, |
| armenian-1853 | Մովսէս բոլոր Իսրայէլէն կարող մարդիկ ընտրեց ու զանոնք ժողովուրդին վրայ գլուխներ, այսինքն՝ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ եւ տասնապետներ կարգեց։ |
| armenian-2018 | Մովսեսը ամբողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց կարգեց գլխավորներ, այսինքն՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետներ։ |
| armenian-nea | Մովսեսը ողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ կարգեց։ |