Exodus 17:3 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ժողովուրդն այն տեղ ջրի համար ծարաւեց, եւ ժողովուրդը Մովսէսի դէմ տրտնջաց եւ ասեց. Ինչո՞ւ համար մեզ Եգիպտոսիցը հանեցիր, որ մեզ ու մեր որդիներին եւ մեր հօտերին ծարաւ մեռցնես։
Armenian Eastern Bible 1994 Ժողովուրդն այնտեղ ծարաւ զգալով՝ տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարաւից կոտորուե՞նք
armenian-1853 Ժողովուրդը ջուրի համար ծարաւեցաւ ու Մովսէսին դէմ տրտունջ ըրաւ ու ըսաւ. «Ինչո՞ւ համար մեզ Եգիպտոսէն հանեցիր։ Մեզ ու մեր որդիները եւ մեր հօտերը ծարաւէն պիտի մեռցնե՞ս»։
armenian-2018 Ժողովուրդն այնտեղ ջրի ծարավից տրտնջաց Մովսեսի դեմ և ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից մեռցնես մեզ, մեր որդիներին ու հոտերին»։
armenian-nea Ժողովուրդը ծարավեց, տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից կոտորվե՞նք մենք և մեր որդիներն ու հոտերը»։