Exodus 14:31 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Իսրայէլը տեսաւ այն մեծ ձեռքը, որ Եհովան ցոյց տուաւ Եգիպտացիների վերայ. եւ ժողովուրդը վախեց Եհովայիցը, եւ հաւատաց Եհովային եւ նորա ծառայ Մովսէսին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Իսրայէլացիները տեսան եգիպտացիների դիակները, որոնք ծովի ափ էին նետուած։ Իսրայէլացիները տեսնելով Տիրոջ հզօր ձեռքը, |
| armenian-1853 | Իսրայէլ տեսաւ այն մեծ գործը, որ Տէրը ըրաւ Եգիպտացիներուն վրայ։ Ժողովուրդը վախցաւ Տէրոջմէն ու հաւատաց Տէրոջը եւ անոր ծառային Մովսէսին։ |
| armenian-2018 | Իսրայելը տեսավ այն հզոր ձեռքը, որ Տերը ցույց տվեց եգիպտացիների վրա։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից, հավատաց Տիրոջն ու նրա ծառա Մովսեսին։ |
| armenian-nea | Երբ Իսրայելի որդիները տեսան, թե Տերն ինչպիսի՛ հզոր ձեռքով պատուհասեց եգիպտացիներին, վախեցան Տիրոջից, հավատացին Աստծուն ու նրա ծառա Մովսեսին։ |