Esther 9:5 — Compare Translations
4 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Հրէաները ջարդ տուին իրանց բոլոր թշնամիներին սրով ջարդելով, սպանելով եւ փչացնելով, եւ իրանց ատողներին իրանց ուզածին պէս արին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Սուսա քաղաքում հրեաները կոտորեցին մօտ հինգ հարիւր մարդ. |
| armenian-1853 | Հրեաները իրենց բոլոր թշնամիները սրով մեռցուցին ու խիստ մեծ կոտորած ըրին ու զիրենք ատողներուն իրենց ուզածին պէս ըրին։ |
| armenian-2018 | Հրեաները ջարդ տվին իրենց բոլոր թշնամիներին՝ սրով կոտորելով, սպանելով և ոչնչացնելով, և իրենց ատողներին իրենց ուզածի պես արեցին։ |