Esther 8:9 — Compare Translations
4 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ այն ժամանակ թագաւորի գրագիրները կանչուեցան երրորդ ամսի այսինքն Սիվան ամսի քսանեւերեքին, եւ գրուեցաւ բոլորովին այնպէս ինչպէս որ պատուիրեց մուրթքէն, եւ ուղարկուեցան Հրէաներին եւ նախարարներին ու կուսակալներին եւ գաւառապետներին Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեւեօթը գաւառների իւրաքանչիւր գաւառին իր գրովը եւ ամեն մէկ ազգին իր լեզուովը եւ Հրէաներին իրանց գրովն ու իրանց լեզուովը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Արտաշէսի թագաւորութեան քսաներեքերորդ տարուայ Նիսան ամսի, որ Արեգն ամիսն է, առաջին օրը կանչեցին գրագիրներին եւ, |
| armenian-1853 | Այն ատեն երրորդ ամսուան, այսինքն Սիվան ամսուան, քսանըերեքերորդ օրը թագաւորին գրագիրները կանչուեցան ու Հրեաներուն ու Հնդկաստանէն մինչեւ Եթովպիա եղող գաւառներուն, հարիւր քսանըեօթը գաւառներուն, նախարարներուն եւ կուսակալներուն ու իշխաններուն, ամէն գաւառին իր գրովը ու ամէն ազգին իր լեզուովը ու Հրեաներուն իրենց գրովը ու լեզուովը գրուեցաւ՝ Մուրթքէին բոլոր հրամայածին պէս։ |
| armenian-2018 | Այն ժամանակ երրորդ ամսի, այսինքն՝ սիվան ամսի քսաներեքին, կանչվեցին թագավորի գրագիրները, և հրեաների նկատմամբ գրվեց Մուրթքեի ամբողջ պատվիրածի պես և ուղարկվեց նախարարներին ու կուսակալներին և գավառապետներին Հնդկաստանից մինչև Եթովպիա՝ հարյուր քսանյոթ գավառների. յուրաքանչյուր գավառին՝ իր գրով և ամեն մի ազգին՝ իր լեզվով և հրեաներին՝ իրենց գրով և իրենց լեզվով։ |