Esther 7:4 — Compare Translations

4 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Որովհետեւ ես եւ իմ ազգը ծախուել ենք փչացնուելու, սպանուելու եւ կորչելու. Եթէ իբրեւ ծառաներ եւ աղախիններ ծախուէինք, կլռէի. Որովհետեւ թշնամին արժէք չունի թագաւորի վնասին չափ։
Armenian Eastern Bible 1994 Արդարեւ, ես եւ իմ ժողովուրդը վաճառուեցինք կորստեան, ստրկութեան ու յափշտակութեան համար, թէ՛ մենք եւ թէ՛ մեր
armenian-1853 Վասն զի թէ՛ ես եւ թէ՛ իմ ազգս կոտորուելու, մեռնելու ու բնաջինջ ըլլալու ծախուեցանք ու եթէ ծառայ ու աղախին ըլլալու ծախուէինք, բան մը չէի խօսեր. թէպէտեւ թշնամին թագաւորին քաշած վնասը չէր կրնար հատուցանել»։
armenian-2018 Որովհետև ես և իմ ազգը ծախվել ենք ոչնչացվելու, սպանվելու և կորչելու։ Եթե իբրև ստրուկներ և ստրկուհիներ ծախվեինք, ես կլռեի. որովհետև մեր տառապանքը չի կարելի համեմատել թագավորի կորստի հետ»։