Esther 3:8 — Compare Translations

4 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Համանն ասեց Ասուերոս թագաւորին. Մէկ ազգ կայ ցրուած եւ տարածուած ազգերի մէջ քո թագաւորութեան բոլոր գաւառներումը. Եւ նորանց օրէնքը ամեն ժողովուրդներիցը տարբեր է, եւ թագաւորի օրէնքը չեն կատարում, եւ թագաւորին չէ վայելում նորանց թոյլ տալ։
Armenian Eastern Bible 1994 Նա խօսեց արքայի հետ ու ասաց. «Կայ մի ազգ, որ ցրուած է ժողովուրդների եւ քո ամբողջ թագաւորութեան մէջ։ Այդ ազգը բոլոր
armenian-1853 Համան Ասուերոս թագաւորին ըսաւ. «Քու թագաւորութեանդ բոլոր գաւառներուն մէջ՝ ժողովուրդներուն մէջ ցրուած ու տարածուած ազգ մը կայ։ Անոնց օրէնքները բոլոր ժողովուրդներուն օրէնքներէն տարբեր են, որով թագաւորին օրէնքները չեն կատարեր. ուստի չի վայլեր, որ թագաւորը անոնց թոյլտուութիւն ընէ։
armenian-2018 Համանն ասաց Ասուերոս թագավորին. «Մի ազգ կա ցրված և տարածված ազգերի մեջ քո թագավորության բոլոր գավառներում, և նրանց օրենքը բոլոր ժողովուրդներից տարբեր է. թագավորի օրենքն էլ չեն կատարում, և նրանց թույլ տալը թագավորին նպաստավոր չէ։