Ephesians 2:15 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Հրամաններով դրած պատուիրանքների օրէնքը խափանելով. որ իրանով երկուսին մէկ նոր մարդ ստեղծէ, խաղաղութիւն անելով. |
| Armenian Eastern Bible 1994 | եւ հրամաններով տրուած պատուիրանների օրէնքը ջնջեց, որպէսզի իրենով երկուսին դարձնի մի նոր մարդ եւ խաղաղութիւն հաստատի |
| Armenian Western NT 1994? | այսինքն՝ հրամաններով եղած պատուիրաններուն Օրէնքը. որպէսզի իրմով այդ երկուքէն ստեղծէ նոր մարդ մը՝ այսպէս խաղաղութիւն ընելով, |
| armenian-1853 | Եւ հրամաններով եղած պատուիրանքներուն օրէնքը խափանեց. որպէս զի իրմով այն երկուքին տեղ նոր մարդ մը ստեղծէ ու ասով խաղաղութիւն ընէ |
| armenian-2017 | եւ հրամաններով եղած պատուիրանքներուն օրէնքը խափանեց. որպէս զի իրմով այն երկուքին տեղ նոր մարդ մը ստեղծէ ու ասով խաղաղութիւն ընէ |
| armenian-2018 | հրահանգների և պատվիրանների օրենքը ջնջելով, որպեսզի իրենով երկու ժողովուրդներից մեկ նոր մարդ ստեղծի և խաղաղություն հաստատի |
| armenian-2019 | եւ խափանելով Մովսիսական Օրէնքը իր պատուիրաններով ու հրահանգներով, որպէսզի Հրեան ու հեթանոսը իր անձին մէջ միաւորելով՝ ստեղծէ նոր եւ միակ ժողովուրդ մը, եւ այսպիսով խաղաղութիւն հաստատէ. |
| armenian-nea | ջնջեց Օրենքը իր պատվիրաններով ու հրահանգներով, որպեսզի իրենով երկուսից մեկ, նոր մարդ ստեղծի և խաղաղություն հաստատի, |